Հարգելի հայրենակիցներ, գործըկերներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան առաջիկա օրերի ընթացքում կներկայացնի «Սեռական շահագործումից եվ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Լանզարոտի կոնվենցիա) վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումը:
Մինչ այդ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան հարցի քննարկմանը ներգրավված բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ Կոնվենցիայի վերաբերյալ ծայրահեղական մեկնաբանություներից, քանզի, մինչ Կոնվենցիայի վավերացումը, որևէ պաշտոնական, մասնագիտական և հանրային քննարկում կամ վերլուծություն չի իրականացվել: