Սույն թվ. սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Սեքսոլոգների Ասոցիացիայի հերթական նիստը:
ՀՍԱ նախագահ, պրոֆ. Արամ Հակոբյանի ողջույնի խոսքից հետո ասոցիացիայի տնօրեն Ռ. Ազատյանը ներկայացրեց կատարված աշխատանքների հաշվետվությունը և հետագա անելիքների նախնական պլանը: Այնուհետև ներկայացրեց ՀՀ ԱՆ տեղի ունեցած փոփոխությունները, համաձայն որի ՀՀ ԱՆ Սեքսոպաթոլոգիայի գծով Գլխավոր խորհրդատու է նշանակվել ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, ՀՍԱ հիմնադիր անդամ Սևադա Հակոբյանը: Ս. Հակոբյանը իր ելույթում կարևորեց Հայաստանի Սեքսոլոգների Ասոցիացիայի դերը <<Սեքսոպաթոլոգիայի>> մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում: Նա նշեց, որ ասոցիացիան ունի նաև կարևոր դերակատարություն ՀՀ ում իրականացվող դատա-սեքսոլոգիական փորձաքննությունների իրականացման գործում, և առաջիկայում հնարավոր է նաև բժիշկ-սեքսոպաթոլոգների մասնագիտական կատարելագործման գործառույթը նույնպես վերապահվի ասոցիացիային:
Այնուհետև ներկայացվեց ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիյաի ամբիոնի ավագ դասախոս, ՀՍԱ –ի հիմնադիր անդամ բ.գ.թ Արսեն Գրիգորյանին, ով նշանակվել է նույն ամբիոնի և կլինիկայի ղեկավար:
Ա. Գրիգորյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց սեքսոպաթոլոգիայի ամբիոնի և ասոցիացիայի փոխհամագործակցման կարևորությունը մասնագիտական գիտա-գործնական առաջընթացի համար և նշեց որ ջանք չի խնայի վերջինիս ամրապնդման համար:
Հայաստանի Սեքսոլոգների Ասոցիացիան շնորհավորելով Ս.Հակոբյանին և Ա.Գրիգորյանին, մաղթում է մասնագիտական նորանոր բարձունքներ և փաստելով սեքսոպաթոլոգիայի ոլորտում արդեն իսկ իրենց ունեցած մեծ ներդրումը՝ մաղթում է հետագա ակտիվ գործունեություն, որը կապահովի սեքսոլոգիական ծառայության բարձր մակարդակը և գիտա-գործնական մեծ նվաճումները Հայաստանում :